Տուր – օպերատորների ճանաչողական այց Վայոց ձորի մարզ
Ս.թ նոյեմբերի 28-ին և 29-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի թվով 35 անդամ – կազմակերպություններ ճանաչողական այցով այցելել էին Վայոց ձորի մարզ:
Մասնակիցները շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան տեղանքի էկո – ագրոտուրիզմի հնարավորություններին, ստեղծված տուրիստական պրոդուկտներին, Գնիշիկ գյուղում բացված այցելուների կենտրոնին, առաջարկվող ծառայություններին ինչպես նաև քննարկեցին համագործակցության հնարավորությունները։
Վայոց Ձորի մարզի առաջարկվող ծառայություններն են.
- էկոտուրիզմ (ձիավարություն, 4×4 off-road, քայլարշավ, տեղական հյուրասիրություն)
- վայրի բնության դիտման արշավներ (այդ թվում՝ թռչնադիտումներ)
- հեծանվային արշավներ
- կրթաճանաչողական դասընթացներ բնության գրկում (բնության պահպանություն, կենսաբազմազանություն, կենդանական և բուսական աշխարհ, բնության մեջ կողմնորոշվելու հմտություններ)
- գիշերակացի և սննդի ծառայություններ:
Վայոց ձորի մարզում էկո, ագրո և գաստրոտուրիզմի զարգացումն առաջին հերթին նպաստելու է կենսաբազմազանության պահպանմանն ու համայնքների կայուն զարգացմանը, որի իրագործումը FPWC հիմնադրամի առանցքային նպատակներից է:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ