Կեցավայրի որոնում
ՎԱՅՈՑ ՁՈՐ
Երևանից երկժամյա հեռավորությամբ, 2308քկմ տարածքով, Հայաստանի ամենահարավում է գտնվում ամենահին մարզերից մեկը՝ Վայոց Ձորը։ Մարզը բնակեցված է եղել դեռևս քարե դարից։ Այն հարուստ է իր պատմությամբ, ավանդույթներով, խոհանոցային բազմազանությամբ, բնական և պատմական ժառանգությամբ՝ մեծաքանակ քարանձավներ, ջրվեժներ, վանքեր, ամրոցներ, բերդեր և հին կամուրջներ։ Մարզում կարելի է վայրի բնության մեջ տեսնել բեզոարյան այծերին, հայկական էնդեմիկ մուֆլոններին, քարարծիվներին, անգղերին, լուսաններին, հովազին, ինչպես նաև վայելելու տարածաշրջանի լավագույն գինիների բազմազան տեսականին և բացահայտելու ակտիվ հանգստի տարբերակներ։
Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակութների խաչմերուկներում՝ մարզը կրում է հնագույն միջնադարյան և արդի հասարական հետքերը։
Նույնիսկ կարճ այցով մարզում գտնվելով կհայտնվեք միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ, պատմություններ կլսեք 13-րդ դարին թվագրվող լքված հերական գերեզմանատան և աշխարհում միակ կամրջի մասին, որի շաղախը ձվի դեղնուցից է՝ ցեմենտի փոխարեն։ Այս անհավանական պատմությունների շարքը կարող է հարատև շարունակվել։
Իսկ դու գիտե՞ս որ․․․․
Եղանակ
ՄԱՐԶԻ ԵՂԱՆԱԿԸ և ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Վայոց Ձորի մարզը յուօրինակ է նույնիսկ եղանակային և կլիմայական պայմանների առումով
Միակ մարզն է, որն ունի ութ կլիմայական գոտի։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև։ Գարունը տաք է՝ երկարատև, խոնավ։ Ամառը՝ շոգ, չոր ու երկարատև։ Գերակշռում է հաստատուն, արևոտ եղանակը, աշունը տաք է․ օրերը՝ քիչ ամպած։ Տեղի բնակիչներն ասում են, որ մարզում արևն ապրում է տարին 300 օր։
ՓԱՌԱՏՈՆՆԵՐ
Վայոցձորյան փառատոններ
Վայոց Ձորի փառատոնների բազմազանությունը հնարավորություն է տալիս հյուընկալել ցանկացած նախընտրության և ճաշակի զբոսաշրջիկների։ Տարբեր մրգերից պատրաստված գինիներ կճաշակեք Արենիի գինու փառատոնի ընթացքում, հայկական ավանդական գաթա կհամտեսեք Գաթայի փառատոնին, կընտրեք բուսաբանական արշավ դեպի լեռներ, կդիտարկեք թիթեռների բազմազանությունը, իսկ երեկոյան կվայելեք զով երեկոն ավանդական կերակրատեսակներ համտեսելով խարույկի շուրջ
Վայոց ձորի հրաշքները
Այցելե՛ք Վայոց ձոր
Վայոց ձորը լի է մեծ և փոքր հրաշքներով, որոնք փոխլրացնում են միմյանց՝ մարզը դարձնելով գրավիչ ոչ միայն տեղի, այլև օտարերկրյա հյուրերի համար։ Այցելությունը մարզ խոստանում է լինել անմոռանալի․ յուրահատուկ արկածներ՝ համեմված գաստրո, մշակութային, հեծանվային և արշավային տուրերով, վայրի բնության, տեղի արհեստների, աշխարհի ամենահին գինեգործության առանձնահատկություններին ծանոթությամբ, իսկ բուռն տպավորություններով հագեցված օրը կարելի է եզրափակել գյուղական հյուրընկալ ընդունելությամբ։
Տեսարժան վայրեր
Վանքը կառուցել է 12-րդ դարում ֆելզիտ կոչվող քարով։ Այն հրաբխային նուրբ քար է, որը հիմնականում ունենում է սպիտակ կամ մոխրագույն երանգ։ Գմբեթավոր դահլիճների տիպին պատկանող եկեղեցին ներսից խաչաձև է, արտաքինից՝ քառակուսի։ Վանքում գրվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Այստեղ հայտնաբերված ամենաարտասովոր գտածոն մի արձանագրություն է, որտեղ հիշատակվում է մի հայի մասին, ով հող է գնել հրեա…
Թանահատի Վանք
Լեռնային բարձրունքի վրա, որտեղից անկրկնելի տեսարան է բացում դեպի Արփա գետի ձախ ափ, կառուցված է Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու պատերի առկա արձանագրությունները վկայում են, որ այն կառուցվել է 1321թ․ անվանի ճարտարապետ և մանրանկարիչ Մոմիկի կողմից։ Եկեղեցու ճարտարապետությունը իր տեսակի մեջ եզակի է՝ իր նեղ և վեր խոյացող կառուցվածքով։ Կառույցի ձևը ստիպում է աչքերը միշտ…
Ցաղաց Քար Վանք
10-րդ դարի այս վանքը գտնվում է լեռան ստորոտում՝ Սմբատաբերդի դիմաց՝ բարձր սարավանդի վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի Եղեգիս գետ։ Վանքը բաղկացած է իրարից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կառույցներից։ Վայոց ձոր, գ. Հորբատեղ