Վայոց Ձորի բնությունը քայլարշավ նախընտրողների համար փայլուն հնարավորություններ է ընձեռում։
Արշավեք մարզի բնական արգելոցներում և պահպանվող տարածքներում՝ տեսնելու մոխրագույն լեռները, լողալու տաք աղբյուրներից մեկում կամ ակնթարթ հետևելու անորսալի բեզոարյան այծի ցատկին։ Քայլարշավի կազմակերպման համար լավագույն տարբերակը Գնիշիկ և Վարդահովիտ համայնքների տարածքն է։ Այստեղ քայլարշավն ուղղորդված կլինի նաև մարզի վայրի բնության հետ ծանոթությամբ, քանի որ տարածքքում առկա է ավելի քան 900 բուսատեսակ և շուրջ 525 կենդանատեսակ՝ այդ թվում՝ կարմիրգրքային։ Գնիշիկում և Վարդահովիտում կան քայլարշավի մի շարք արահետներ և վրանային ճամբարների տարածքներ։ Տեղանքի մուտքերի մոտ փակցված տեղեկատվական վահանակների շնորհիվ տեղեկություններ կստանաք սպասվող քայլարշավի հեռավորության և բարդության աստիճանի վերաբերյալ։ Քայլարշավը կանցնի հրաշագեղ տեսարանների կողքով՝ ժայռոտ բլուրներ, կիրճեր, լանդշաֆտի շուրջ ցայտող աղբյուրներ։
Հեռ՝ +374 77 444 184
Էլ․ հասցե՝ info@fpwc.org