13-դարի Միջնադարյան Կամուրջ
Այս կամուրջը հայտնի է նաև Սուր կամուրջ կամ Ծատուրի կամուրջ անվամբ։ Այն գտնվում է Եղեգիս գետի աջ ափին։ Սլաքաձև կամարով կամուրջը իր տեսակով բացառիկ է և աշխարհում միակը, որ կառուցված է ձվի շաղախով և բազալտե քարերով։ Ըստ ավանդազրույցի, այն կառուցվել է իշխաններից մեկի կողմից գետեզրի մյուս ափը գտնվող իր ամրոցի մուտքն առավել մատչելի դարձնելու համար։
Բարձրանալով կամրջի ամենաբարձր կետը, որն ունի սլաքաձև կառուցվածք և կամարի պես է, հնարավոր է դառնում դիտել բնության տեսարանները
Վայոց ձոր, գ. Շատին