Պատմագիտական, էկո և գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները Վայոց Ձորի մարզում
Դեկտեմբերի 14-ին, Silk Road Hotel Մետաքսի Ճանապարհ Հյուրանոց-ում կայացավ «Պատմագիտական, էկո և գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները Վայոց Ձորի մարզում» թեմայով կլոր-սեղան -քննարկում Վայոց Ձորի մարզի համայնքային փնջի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր բարձրացնել համայնքաբնակների, ներառյալ՝ գործարար ոլորտի իրազեկվածությունը Վայոց ձորի մարզի պատմահնագիտական և բնական ժառանգության վերաբերյալ, ինչպես նաև խթանել նոր գործարար կապերի հաստատումը համայնքում, ստեղծել զբոսաշրջային բիզնեսի զարգացման նոր հարթակ՝ ներգրավելով նաև ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ու տուրիզմի զարգացման ազգային հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ելույթ ունեցան հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյան-ը, ճարտարապետության դոկտոր, երկրաբնապահպանության դոցենտ, Հայաստանի անձագիտական կենտրոնի նախագահ Samvel Shahinyan-ը, ներկայացվեցին Վայոց ձորի մարզի ֆաունայի և ֆլորայի պահպանման կարևորությունն ու հին Հայաստանի տոտեմների պաշտամունքը
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ/Armenian Cookery TDP փոխտնօրեն Ruzan Nahapetyan-ն անցկացրեց Վայոց ձորին բնորոշ ճաշատեսակի՝ սոխով դոլմայի պատրաստման մաստեր կլաս և ճաշատեսակների պատրաստման, կոնցեպտուալ ձևավորման ու մատուցման խորհրդատվություն ապագա հյուրատների համար
Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ :
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստան-ի հետ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ