Օրբելյանների Քարավանատուն

Մետաքսի ճանապարհը միջնադարյան առևտրային ուղի էր, որից օգտվել են օտարերկրյա վաճառականները, առևրականները, ովքեր անցնում էին այս ճանապարոհով իրենց ապրանքները վաճառելու նպատակով։ Օրբելյանների քարավանատունը լավագույն տեղն էր, որտեղ հնարավոր էր մի փոքր հանգստանալ երկար ճանապարհից հետո։ Քարավանատունը կառուցվել է 1326-1327 թթ և գտնվում է Սելիմ լեռան վրա՝ ծովի մակերևույթից 2410մ բարձրության վրա։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Այն կազմված է քարայրային ընդարձակ կենտրանական դահլիճից, որն ունի կամարական երկու մույթ։ Քարավանատունն ավիրվել է 17-րդ դարում, այնուհետև խորհրդային շրջանում վերականգնվել է և համարվում է Հայաստանում լավ պահպանված քարավանատան օրինակ։

Վարդենյաց լեռնանցք

Smbataberd Fortress