Ուլգյուիր Սուրբ Աստվածածին Եկեղեցի
Թվագրվում է 11-14-րդ դդ և նման չէ հայկական եկեղեցական ճարտարապետությանը։ Եկեղեցու յուրօրինակությունը շրջակայքում հայտնաբերված հնագույն, վաղ-քրիստոնեական գլանաձև քարե քանդակներն են, որոնց վրա պատկերված են թռչնակերպ արարածներ և առեղծվածային վիշապներ։ Եկեղեցու գերեզմանատանն են թաղված Մոմիկի ծնողները, կինը և երկու երեխաները։ Այս տապանաքարերի ու մերձակայքում հայտնաբերված հնագիտական արձանագրությունների օգնությամբ փորձագետները վերականգնել են Մոմիկի տոհմածառը։
Վայոց ձոր, գ.Աղավնաձոր