GLADZOR UNIVERSITY HISTORIC-CULTURAL PRESERVE-MUSEUM

«ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պատմամշակութային արգելոց-թանգարան

Թանգարանը գտնվում է Վերնաշենի հրաշագեղ և պատմական Սուրբ Հակոբ եկեղեցում։ Թանգարանում կարող եք ծանոթանալ 13-14-րդ դարերում գործող և շատ հայտնի Գլաձորի համալսարանի պատմությանը։ Ժառանգությամբ փոխանցվել և պահպանվել են բազմաթիվ աշխատանքներ, որը Գլաձորի համալսարանում ստեղծել են մանրանկարիչները, նկարազարդողները և պատմիչները։ Այստեղ նաև կան  Աստվածաշնչեր, Ավետարաններ, ձեռագիր մատյաններ։ Թանգարանը ներկայացվում է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Թանգարանի հարակից տարածքում է գտնվում հանրահայտ Թանահատ վանքը, որտեղ 700 տարի առաջ տեղակայված է եղել համալսարանը, ու կոչվել <<երկրորդ փառահեղ Աթենք>> կամ  <<Մայրաքաղաք իմաստնության>>։

Հասցե՝ Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն

Հեռ.՝  (0281) 2-52-56

Էլ. փոստ`  hushardzan@yandex.ru

Արգելոց-թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը՝

Երեքշաբթի – շաբաթ , 9:00 -17:30

Կիրակի՝ 9:00- 15:30

Հանգստյան օրը՝ երկուշաբթի: