Հյուրատունը ևս գտնվում է Եղեգնաձորում։ Այն առանձնանում է իր գեղեցիկ այգիով և լողավազանով։ Հյուրատանը մնալիս այցելուները ցանկություն կունենան «տեղացիների կյանքով ապրելու» անհատական փորձառություն ձեռք բերել։ Ի դեմս հյուրընկալող ընանիքի՝ հնարավորություն է ընձեռվում տեղեկանալու այն ամենի մասին, ինչ հասանելի է միայն տեղացիներին․տեղաշարժվելու, հուշանվերներ գնելու, ժամանցի կազմակերպման ամենահարմար և մատչելի տարբերակներ։