Սպիտակավոր Սուրբ Աստվածածին Վանք
Վանքը կառուցել է 12-րդ դարում ֆելզիտ կոչվող քարով։ Այն հրաբխային նուրբ քար է, որը հիմնականում ունենում է սպիտակ կամ մոխրագույն երանգ։ Գմբեթավոր դահլիճների տիպին պատկանող եկեղեցին ներսից խաչաձև է, արտաքինից՝ քառակուսի։ Վանքում գրվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Այստեղ հայտնաբերված ամենաարտասովոր գտածոն մի արձանագրություն է, որտեղ հիշատակվում է մի հայի մասին, ով հող է գնել հրեա բնակչից։ Միջնադարում ընդհանրապես հրեաներին արգելված էր սեփականություն ունենալ։ Սրանից հնարավոր է ենթադրել, որ հայկական տարածքում հրեաներն ունեցել են ազատության որոշակի աստիճան
Վայոց ձոր, գ. Շատին