«ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պատմամշակութային արգելոց-թանգարան
Թանգարանը գտնվում է Վերնաշենի հրաշագեղ և պատմական Սուրբ Հակոբ եկեղեցում։ Թանգարանում կարող եք ծանոթանալ 13-14-րդ դարերում գործող և շատ հայտնի Գլաձորի համալսարանի պատմությանը։ Ժառանգությամբ փոխանցվել և պահպանվել են բազմաթիվ աշխատանքներ, որը Գլաձորի համալսարանում ստեղծել են մանրանկարիչները, նկարազարդողները և պատմիչները։ Այստեղ նաև կան Աստվածաշնչեր, Ավետարաններ, ձեռագիր մատյաններ։ Թանգարանը ներկայացվում է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Թանգարանի հարակից տարածքում է գտնվում հանրահայտ Թանահատ վանքը, որտեղ 700 տարի առաջ տեղակայված է եղել համալսարանը, ու կոչվել <<երկրորդ փառահեղ Աթենք>> կամ <<Մայրաքաղաք իմաստնության>>։
Հասցե՝ Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն
Հեռ.՝ (0281) 2-52-56
Էլ. փոստ` hushardzan@yandex.ru
Արգելոց-թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը՝
Երեքշաբթի – շաբաթ , 9:00 -17:30
Կիրակի՝ 9:00- 15:30
Հանգստյան օրը՝ երկուշաբթի: